ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը բացատրել է պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու պատճառները՝ դա մեկնաբանելով կադրերի արտահոսքից մտավախություն ունենալով: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատգամավորի կարծիքով՝ ավելի վաղ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փորձում էին լուծել աշխատավարձերի բարձրացման խնդիրը՝ յուրաքանչյուր կառույցում առանձին-առանձին: Այժմ խնդիրը փորձում են լուծել համակարգված ձեւով: Ինչպես պարզ է դարձել, որոշումը կայացվել է կադրերի արտահոսքից խուսափելու համար: Նա նկատել է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը հաջորդ տարվանից կկազմի 66140 դրամ, նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում:
ԱԺ-ում նոյեմբերի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ՝ կապված պետական աշխատողների աշխատավարձերի հետ: «Կողմ» են քվեարկել 69 պատգամավորներ, «դեմ»՝ 31, ձեռնպահ է մնացել վեց պատգամավոր:





























