Ամերիկյան լեգենդար երգչուհի Թինա Թյորները, որը վերջին 18 տարում բնակվում է Շվեյցարիայում, պաշտոնապես հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Բեռնում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Թյորները, որը բեմից հեռացել էր 2009թ., Շվեյցարիայում հաստատվել էր դեռեւս 1995թ.: 2013թ. ապրիլի վերջին 74-ամյա երգչուհին շվեյցարական անձնագիր էր ստացել: Դրա համար նա ստիպված էր եղել գերմաներեն սովորել , փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս տարվա ամռանը Թյորները ամուսնացել էր գերմանացի երաժշտական պրոդյուսեր Էրվին Բախի հետ, որը նրանից 16 տարով երիտասարդ է:
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ի դեսպանատանը Թյորները Շվեյցարիայի քաղաքացիությունն ընդունելու մասին փաստաթուղթ էր ստորագրել եւ տեղեկացվել էր, որ այդ պատճառով զրկվելու է ամերիկյան քաղաքացիությունից:





























