Մասիսի կենտրոնական փողոցում, նոյեմբերի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան հրապարակ ընթանալիս բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: