Երեւանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի եւ ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման աշխատանքները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության եւ հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել եւ կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների ապակիները: Պոլիէթիլենային թաղանթով կատարվել է պատուհանների ջերմամեկուսացում։

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նաեւ վերապատրաստվել են դպրոցների կաթսայատներում աշխատող հնոցապանները եւ ստացել են նոր վկայականներ։