ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը նվազել է ռեկորդային մակարդակի, վկայում են Quinnipiac համալսարանի հարցումները:

Հարցվածների կեսը բավարարված չի եղել նախագահի գործունեությամբ: Ամերիկացիներն առաջին անգամ կարծիք են հայտնել, որ Օբաման «անվստահելի» եւ «անազնիվ» է, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Telegraph պարբերականը: