Իսրայելի Աֆուլա քաղաքում, 16-ամյա պաղեստինցի տղան ավտոբուսում դանակահարել է 18-ամյա իսրայելցի զինվորին, հաղորդում է Իսրայելի ոստիկանության կայքը:

Իսրայելում ապօրինի բնակվող պաղեստինցուն ձերբակալել են հենց ավտոբուսի ուղեւորները եւ հանձնել ոստիկաններին: Զինվորին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Դեռահասը ծնունդով Հորդանանի արեւմտյան ափին գտնվող Ջենին քաղաքից է: Նա ոստիկաններին պատմել է, որ սպանել է զինվորին, քնի որ իր հարազատները գտնվում են իսրայելական բանտերում՝ ահաբեկչական գործողությունների համար, հաղորդում է Polit.ru-ն:

Ականատեսները պատմել են, որ երկու երիտասարդներ նստած են եղել կողք-կողքի: Ինչ-որ պահի արաբ դեռահասը հանել է դանակն ու մի քանի հարված հասցրել իսրայելցի երիտասադրի վզի շրջանում, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Ինչպես հայտնում է Israland-ը, սպանությունից հետո ոստիկանությունը ուժեղացրել է իր ներկայությունը Իսրայելի Հյուսիսային շրջանում: