Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուն Վարդանյանը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մոտորանավակով գնացել են Սևանա լճի՝ գյուղին հարակից ափ եւ ըստ նախնական տեղեկությունների ջրասուզվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սեւանա լճի փրկարար ծառայությունից: Կորածները ձկնորսներ են այս պահին փրկարարները փորձում են լճում գտնել նրանց: Սակայն ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է նաև տղաներից մեկի բաճկոնը:

Տեղադրություն



























