Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 13-ին հետաձգել է օրինագծի քննարկումը, որով պետք է Ուկրաինայի նախկին վարչապետ, դատապարտյալ Յուլյա Տիմոշենկոյին բուժման համար արտասահման ուղարկելու թույլտվություն տրվեր: Նման որոշում է կայացվել, քանի որ աշխատանքային խումբը փոխզիջման չի հասել օրինագծի տարբերակներից եւ ոչ մեկի հարցում: Խորհրդարանի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ռադայում արտասահմանում բուժման չորս օրինագիծ է քննարկվում, եւ դրանցից մեկն ընդունելու դեպքում դատապարտված նախկին վարչապետ Տիմոշենկոն բուժման նպատակով կարող է ուղարկվել այլ երկիր: Տիմոշենկոյին ազատելը Եվրամիության կողմից Ուկրաինային ներկայացվող պահանջներից է:





























