«Ինձ համար Վարդան Պետրոսյան լինի, Պողոս Սամսոնյան լինի, բանտում նստածներին բոլորին էլ ցանկանում եմ, որ դուրս գան»,- նոյեմբերի 13-ին լրագրողներին ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ հատկապես ճանաչված մարդկանց պետք չէ բանտում պահել։
«Ուրիշ տույժ թող լիներ: Թող կոմպենսացնեն ծնողներին: Բանտում նստելով ո՞վ ա մխիթարվելու, որ ասենք ծնողները մտածեն՝ հա թող տուժի, բանտում նստի: Դեպք ա պատահել ա»,- ասաց «Ժողովրդական կուսակցության» նախագահը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառով դերասան Վարդան Պետրոսյանը հոսպիտալացվել էր, մյուս մեքենայի ուղեւորներից երկուսը մահացել էին, մյուսները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Դերասանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Վարդան Պետրոսյանն այժմ Դատապարտյալների հիվանդանոցում է։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























