Ֆիլիպիններում «Հայյան» թայֆունի զոհերի պաշտոնական թիվը հասել է 2275-ի: Ֆիլիպինյան իշխանությունները պաշտոնապես հայտարարել են մոտ երկու հազար մարդու մահվան մասին տեղեկությունները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը հասնում է երեք հազարի: 84 մարդ համարվում է անհայտ կորած:

Երկրում շարունակվում են փրկարարական-որոնողական գործողությունները: Զոհերի հստակ թիվն ու փլուզումների մասշտաբը դեռեւս դժվար է որոշել:

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին Լեյտե նահանգում, որն ամենաշատն է տուժել տարերքից, ավելի քան տաս հազար զոհերի մասին, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

Ֆիլիպինների նախարարը հայտարարել է, որ թվերը սխալ են եւ հրապարակել է 2000 – 2500 զոհերի մասին ինֆորմացիա:

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան ու այլ երկրներ Ֆիլիպիններին իրենց աջակցությունն են առաջարկել՝ չեզոքացնելու աղետի հետեւանքները: