Հնդկական Մադհյա-Պրադշե նահանգում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ: 23 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Russian.News.cn-ը:
Ինչպես տեղական հեռուստաալիքն է հաղորդել, վկայակոչելով ականատեսներին, բեռնատարը, որը տեղափոխել է բրինձի պարկեր ու մոտ քառասուն բանվորների, ընթացել է մեծ արագությամբ: Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:
Հետաքննություն է իրականացվում, վարորդին որոնում են: Նա փախել է դեպքի վայրից:





























