Ռուսաստանյան «Փաստաբանների միջազգային միությունը» դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Փաստաբանների միջազգային միությունը» համախմբելով ԱՊՀ երկրների փաստաբաններին, անհրաժեշտ է համարում նշել, որ այդ նախագծերը հակասում են փաստաբանական գործունեության միջազգային ստանդարտներին, քանի որ այդ նախագծերով ըստ էության առաջարկվում է ընդհանուր կանոնից զատ փաստաբանների եկամուտներից լրացուցիչ տարեկան հարկ գանձել»:
Հիշեցնենք, որ նույն օրինագծերի վերաբերյալ Տիգրան Սարգսյանին է դիմել նաեւ Չեխիայի փաստաբանների միության նախագահ Մարտին Վիխոպենը:




























