Խորհրդարանում արտահերթ նիստի անցկացման համար 44 ստորագրություն է հավաքվել: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով՝ Խորհրդարանի արտահերթ նիստի անցկացման մասին հայտարարությունը ներկայացվել է ԱԺ աշխատակազմ. «Արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 15-ին, ժ. 12:00-ին»:

Հիշեցնենք, ՀՅԴ, ԲՀԿ, եւ «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստում կքննարկվի կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը: ՀՀԿ խմբակցությունը արտահերթ նիստին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հիշեցնենք, կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը կներդրվի 2014թ. հունվարի 1-ից: Նիստի նախաձեռնողները առաջարկում են դա հետաձգել մեկ տարով: