Թագավորական ընտանիքի համար բելգիական իշխանությունները 2014-ին կհատկացնեն 38,7 մլն եվրո:
Միապետական ընտանիքի ծախսերը հաշվարկել է Բրյուսելի եւ Գենտի ազատ համալսարանի պրոֆեսոր Հերման Մատիյսը: Իր հաշվարկների հիմքում նա դրել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
Նախորդ շաբաթ Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն հայտարարել է, որ կառավարությունը չի վերանայելու թագավորին տրվող պետական դոտացիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բելգիայի կառավարությունը հոկտեմբերին ընդունել է օրենք, որի համաձայն կրճատվում են արքայակն ընտանիկին տրամդրվող դոտացիաները:





























