Սեւանա լճում խեղդված Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանին ու 25-ամյա Արթուր Վարդանյանին դեռ չեն հայտնաբերել: NEWS.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացավ, որ երեկ ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:
Ժամը 18.00-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ժամը 01.20-ին դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի «ԶԻԼ-131» ամենագնացը (3 ջրափրկարար): Ժամը 02.40-ին դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքի ՀՋՋ-ի նավը եւ 2 մոտորանավակ (4 ջրափրկարար):
Ժամը 06.30-ին դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքի ՀՋՋ-ի 13 ջրափրկարար («Իվեկո», «ՈՒԱԶ» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներով):
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուն Վարդանյանը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մոտորանավակով գնացել են Սեւանա լճի՝ գյուղին հարակից ափ եւ ըստ նախնական տեղեկությունների ջրասուզվել: Կորածները ձկնորսներ են այս պահին փրկարարները փորձում են լճում գտնել նրանց: Սակայն ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է տղաներից մեկի բաճկոնը:





























