Մոսկովյան բանկի նախասրահից բանկոմատները տարել են ավտոճոպանի միջոցով: Նոյեմբերի 14-ի առավոտյան մայրաքաղաքային ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել բանկի կողոպուտի մասին:
Ինչպես ոստիկանությանն են տեղեկացրել, անհայտ անձինք տարել են երկու բանկոմատներ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Կողոպտիչները դրանցից մեկից խոշոր գումար են տարել, իսկ երկրորդը դրել են իրենք մեքենան ու փախուստի դիմել:
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ, ճշտվում է նյութական վնասի չափը:





























