Ջրափրկարարները հայտնաբերել են Սեւանա լճում խեղդված Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանի ու 25-ամյա Արթուր Վարդանյանի դիերը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե նոյեմբերի 14-ին, ժամը 10.42-ին ափից 3.5 կմ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել են Նվեր Հարությունյանի, իսկ 11.02-ին Արթուր Վարդանյանի դիերը:

Նշենք, որ երեկ ժամը 14.45-ից 17.45-ը ջրափրկարարները իրականացրել էին որոնողական աշխատանքներ, սակայն անարդյունք:

Աշխատանքները դադարեցվել էին երեկ, ժամը 18-ին եւ վերսկսվել գիշերը, ժամը 1:20-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ծովակ գյուղի բնակիչներ 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուն Վարդանյանը երեկ, առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մոտորանավակով գնացել են Սեւանա լիճ եւ, ըստ նախնական տեղեկությունների, ջրասուզվել: Կորածները ձկնորսներ են: Ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել էր տղաներից մեկի բաճկոնը: