Նոյեմբերի 15-ից Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը բաց դռների օր կսկսի տաքսիստների համար: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ կառավարության նիստից հետո:
«Վաղը 15:00-ին կանցկացնենք բաց դռների առաջին օրը: Ցանկացած տաքսիստ կարող է գալ նախարարություն՝ կապված իրեն հուզող հարցերի հետ եւ մեր աշխատակիցներից պարզաբանումներ ստանալ: Ես անձամբ մասնակցելու եմ այդ հանդիպումներին»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ դա արվում է բարեփոխումների մասին տեղեկությունները լավագույնս տեղ հասցնելու համար: Ըստ փոփոխությունների տաքսիստների լիցենզավորումն ու նրանց աշխատանքի կարգը պարզեցվել են. «Ոմանք այդ տեղեկությունները ներկայացնում են փոփոխված կերպով, այդ պատճառով ցանկանում ենք հանրությանը ներկայացնել պարզաբանումներ եւ իրական պատկերը»:





























