Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին տեսուչ Վահե Խաչատրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրյալ Վահե Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: