Նրանք, ովքեր Ղարաբաղը փորձում են համեմատել Կիպրոսի հետ, եզրույթները հիմնովին չեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» կողմից «ԼՂՀ անկախության ճանաչման» մասին նախագծի շրջանառության մեջ դնելուն։
«ԼՂՀ-ն արդեն ավտոնոմ կարգավիճակ ունեցել է, այնտեղի բնակչությունը, ի տարբերություն Կիպրոսի, ի սկզբանե հայերով է բնակեցված եղել, եւ ի տարբերություն Կիպրոսի՝ ԼՂՀ-ն անկախացել է միջազգային նորմերին համահունչ, ուստի համեմատությունները տղին չեն»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը պատերազմելու է այն ժամանակ, երբ որ զգա, որ դա անհրաժեշտ է, երբ ինքը պատրաստ լինի եւ իմանա, որ այդ հնարավորությունը ինքը ունի, այդ ժամանակ պատերազմելու է։
Նա նշեց, որ չի կասկածում իշխանությունների հայրենասիրության վրա, «բայց կարծես թե դա հերիքում է շատ լավ արտագաղթ կազմակերպելուն, մեր ազգային ռեսուրները մի խումբ մարդկանց շահերին սպասարկելուն, բայց բովանդակային քննարկմանը չհերիքեց»։ Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ հարգում է նրանց տեսակետը, ովքեր փորձում են դեմ արտահայտվել իրենց նախագծին, բայց առանց փաստարկված դեմ արտահայտվելը որեւէ կողմին պատիվ չի բերում։
«Ժառանգությունը» հերթական անգամ մերժեցին, բայց ցանկացած պարագայում միջազգային հանրությունը տեղյակ է, որ Հայաստանում կա քաղաքական ուժ, որը այս տեսակետն ունի։ Փաստարկված մոտեցում չէ տարվող համեմատականները, կարծես թե ձեւական բանակցությունները շարունակվում են, բայց միեւնույն է պրովոկացիաներ են իրականցվում Հայատանի սահմանների վրա, խաղաղ քաղաքացիներին են գնդակոծում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ իրենք պատահական ժամանակահատվածում չեն այդ նախագիծը դնում շրջանառության մեջ։





























