Չինաստանում չորրորդ հարկի պատուհանի ճաղավանդակները փրկել են տանը մենակ մնացած 3-ամյա Չյու Վանգի կյանքը:

Աղջիկը պարանոցից կախված է մնացել ճաղավանդակից այնքան ժամանակ, մինչև անցորդներից մեկը լսել է փոքրիկ Չյուի լացը ու զանգահարել փրկարար ծառայություն:

The Daily Mail-ը տեղեկացնում է, որ աղջկա ծնողները հաճախ են փոքրիկին տանը մենակ թողել և գնացել աշխատանքի, նրանց բացակայության ընթացքում Չյուն կա´մ քնել է, կա´մ էլ հեռուստացույց դիտել: Ծնողները նաև պատմել են, որ տնից դուրս գալիս միշտ փակել են պատուհանները և կողպել դուռը:

Ծնողները ենթադրում են, որ Չյուն տանը մենակ ձանձրացել է, ինչ-որ ձևով հասել է պատուհանին, բացել այն, որ իրենց փնտրի, սակայն սայթաքել է ու ընկել, բարեբախտաբար, ճաղավանդակները պահել են նրա գլուխը և նա չի ընկել: 

Տեսանյութում երևում է, ինչպես է Չյուն երկու ձեռքով կառչել ճաղերից ու անդադար վախից արտասվում, իսկ հրշեջները լայնացնում են ճաղերը, որպեսզի կարողանան անցքից դուրս բերել երեխային: