Խորին հարգանք Շանթ Հարությունյանին, նա մտածողության տեսակ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նա հարյուր տոկոսով վստահ է, որ Շանթ Հարությունյանը որեւէ կողմից չի ուղղորդվել։ «Ես դա բացառում եմ, դա իր մտածողությունն է, ուստի չեմ կարող իր ազատ մտածողությունը չհարգել, դա Շանթ Հարությունյանի ճիչն էր: Այն որ դա հաջողություն չէր բերելու, բոլորիս էլ պարզ էր, բայց որպես հոգու ճիչ՝ հասավ իր նպատակին, որպես ՀՀ քաղաքացի՝ Շանթը ասաց, որ չի կարող այդպես ապրել, դա իմ հոգու ճիչն է եւ ես բողոքում եմ դրա դեմ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հռետորական էր նախագահականը պայթեցնելու մասին հայատրարությունը, նույնսկ եթե բենզինի շիշ լիներ, պարզ է որ բենզինի շիշով հնարավոր չէ պայթեցնել նախագահականը։

Նա նաեւ նշեց, որ իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակության մոտ նմանատիպ տրամադրություններ կան, եւ այդ արմատական տրամադրությունները նոր չեն, ուղղակի ծավալը մեծանոմ է, որովհետեւ քաղաքական առումով ելքեր չես տալիս։

«Քաղաքացիական հագուստով ոստիկանը հասարակական կարգը պահպանելուց այլեւս ոստիկան չէ, այստեղ ինձ համար ոստիկանին հարվածելու խնդիր չկա, քաղաքացուն հարվածելու խնդիր է, ցանկացած մարդու մոտ պայքարի մեթոդաբանությունը ատրբեր է։ Ես այն կարծիքին եմ, որ հասարակությունը մեծ մասնակցությամբ տեղի ունենա իշխանափոխություն, այնքան քաղաքացի հավաքվի, որ դրանից հետո գործընթացները  իրենք ստիպեն, որ եւ ոստիանությունը, եւ բանակը անցնի ժողովրդի կողքը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ցավում է, որ իշխանությունների միակ հենարանը մնացել է  ոստիկանական մահակը, բայց համոզված է նաեւ, որ այդ մահակի թիվը շատ փոքր է եւ եթե այն իր առջևւ տեսնի այնքան քաղաքացի, որը պայքարում է իր իրավունքի համար, ինքը անցնում է ժողովրդի կողմը։

«Ոստիկանությունը պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին, ոչ թե ապօրինությունները։ Միշտ չէ, որ կարող ես պաշտանել հրամանի եւ հասարակության գիծը բայց լավագույն ելքն այն է, որ իշխանությունը հասկանա՝ ինչ է կատարվում ու փորձեն քաղաքական լուծումներով դուրս գա իրավիճակից»,- հավելեց ավագանու անդամը։։