Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կվասնեւսկին Ուկրաինայի եւ ԵՄ միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի կնքման շանսերը 50- 50 է գնահատել: Նա կարծում է, որ եթե այն այժմ չստորագրի, ապա դա տեղի կունանա տարիներ անց: Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Նա նշել է, որ համաձայնագիրը ստորագրելու համար լավագույն ժամանակը Վիլնյուսյան գագաթաժողովն է: Կվասնեւսկին նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ սխալներ է անում՝ Ուկրաինայի վրա տնտեսական ճնշումներ գործադրելով:





























