Վենեսուելայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հատուկ լիազորություններ շնորհող օրինագծին: Փաստաթուղթը պետության ղեկավարին իրավունք կտա դեկրետների միջոցով նոր օրենքներ ընդունել` առանց խորհրդարանի հավանությունն ստանալու: 

Օրինագծին կողմ են քվեարկել 165 պատգամավորներից 99-ը: Այժմ այն պետք է քննարկի հատուկ հանձնաժողովը, իսկ հետո տեղի կունենա երկրորդ ընթերցումը: Ենթադրվում է, որ օրինագիծը վերջնականապես կընդունվի արդեն հաջորդ շաբաթ, հայտնում է KM.RU-`ն վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Ավելի վաղ խորհրդարանականներին միայն մեկ ձայն չէր բավականացրել տվյալ փաստաթուղթն ընդունելու համար: Այն հաջողվել էր ստանալ, երբ մի քանի օր առաջ մանդատից զրկվել էր ընդդիմադիիր պատգամավոր Մարիա Մերսեդես Արանգուրենը, որը մեղադրվել էր կաշառակերության մեջ: Խորհրդարանում նրան փոխարինել էր Մադուրոյի կուսակիցը։