ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայն է առողջապահական բարեփոխումների մի մասը: Ձեւաչափերին չհամապատասխանող ապահովագրությունների ժամկետը կերկարացվի եւս մեկ տարով:
Հեռուստատեսությամբ Օբաման հայտարարել է, որ ապահովագրական ընկերությունները այժմ կարող են երկարացնել նախկինում ձեռք բերված անհատական ապահովագրությունների ժամկետը, որոնք հակառակ դեպքում չեղյալ էին համարվելու: Նախագահը խոստովանել է, որ իր առաջարկած օրենքի իրականացման նախնական փուլերը ձախողվել են: Սակայն նա խոստացել է, որ նախկինում մասնավոր ապահովագրություններ ձեռք բերած մարդիկ կարող են պահպանել դրանք, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով ВВС-ն:
Հիշեցնենք, որ առողջապահության մասին օրենքում դրույթ կա, որը ապահովագրողներին թույլ է տալիս պահպանել նոր ստանդարտներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու սխեման, եթե այն մշակվել էր մինչեւ 2010թ.:
Սակայն ապահովագրական ընկերությունները փոխել են հաճախորդներին առաջարկվող բժշկական ապահովագրության սխեմաները, որի հետեւանքով ամերիկացիների մեծ մասի օգտագործած սխեմաները մի կողմից մշակվել էին 2010թ. հետո, մյուս կողմից էլ չէին համապատասխանում բարեփոխված ստանդարտներին:
Արդյունքում` ԱՄՆ-ի շատ քաղաքացիներ ծանուցում էին ստացել չեղյալ հայտարարված ապահովագրական պայմանագրերի մասին:





























