Ֆիլիպիններում «Խայան» թայֆունի զոհ է դարձել 4460 մարդ, Նյու Յորքու կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: Ավելի ուշ AP-ն ճշտել էր, որ դա զոհերի քանակը չէ, այլ ՄԱԿ-ի տարհանման կենտրոններում ապաստան ստացածներինը:
Սակայն Ֆարհան Հակն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է, որ խոսքը հենց աղետի զոհերի մասին է: «Ֆիլիպինների կառավարությունից մեր ստացած տվյալները վկայում են 4460 զոհերի մասին», - ասել է նա:
Միեւնույն ժամանակ Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների վարչության խորհրդում նոյեմբերի 15-ի առավոտյան այլ թիվ են հայտնել` կրկնակի պակաս: Փոթորիկի զոհերի թիվը հասել է 2,36 հազար մարդու. երեք մարդով ավելի, քան մեկ օր առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրատվամիջոցները, վկայակոչելով աղետից ամենաշատը տուժած շրջանների իշխանություններին, ավելի վաղ հայտնել էին, որ փոթորիկի զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի, սակայն երկրի նախագահ Բենիգնո Ակինոն նման գնահատականն անվանել էր «չափից դուրս զգացմունքային»:
Ըստ առավոտվա տեղեկատվության` վիրավորվել է 3853 մարդ, որնցից 77-ը մինչ այժմ համարվում են անհետ կորած: 1,5 միլիոն ֆիլիպինցիներ զրկվել են տանիքից, փոթորիկն ամբողջությամբ ոչնչացրել է 137 հազար տուն եւ վնասել 117 հազարից ավելին:





























