Այսօր` ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը հայտնի բարերար, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանին եւ նրա տիկնոջը հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

ՀՀ նախագահը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս արագ Երեւանի կենտրոնում իր դռները բացի Սփյուռքի առանցքային կառույցներից մեկի` Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակը: