Վենեսուելայի ոստիկանությունը մի քանի օրում 100 «բուրժուական ձեռնարկատերերի» է կալանավորել, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Ըստ նախագահի՝ «ճաղերի հետեւում են հայտնվել 100-ից ավելի բուրժուաներ», գրում է The Buenos Aires Herald-ը:
Սոցիալիստների առաջնորդը, որը նախագահի պաշտոնում փոխարինել է Ուգո Չավեսին, հայտարարել է, որ իր կառավարությունը նոր օրենքներ է մշակում` ձեռնարկությունների շահույթները սահմանափակելու համար: Ըստ օրինագծի` երկրում ընկերությունների շահույթը կկազմի 15 -30%: Նման օրինագծի անհրաժեշտությունն իշխանությունները բացատրում են մի շարք ապրանքների գների` մինչեւ 1000%-ով բարձրացմամբ, հաղորդում է «gazeta.ru»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ օրենք էր ընդունել նախագահ Նիկոլաս Մադուրոյի արտակարգ լիազրությունների մասին:





























