Երեւանի Մառի փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանից, նոյեմբերի 14-ին  ծուխ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ԱԻ արձագանքման խումբը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.43-ին, մարվել՝ 19.51-ին:

Այրվել է Ե.Ս.-ին պատկանող բնակարանի խոհանոցը` գույքով (10 քմ):