Վրացի ռեժիսոր Էլդար Շենգելայը ֆիլմ է նկարահանում հայերի, վրացիների, ադրբեջանցիների մասին :

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», քսանամյա ընդմիջումից հետո ռեժիսորը կրկին կինո է նկարահանում Թբիլիսիում: «Կովկասյան տրիոյի» հերոսներն են հայ,վրացին ու ադրբեջանցին: Հնարավոր է, որ ֆիլմը պատրաստ կլինի հաջորդ մարտին: Նկարահանումները անցկացվում են նաեւ Մոսկվայում ու Բաքվում:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ֆիլմի սցենարը գրել է Ռուստամ Իբրահիմբեկովը: