Մերձմոսկվայում զենքի եւ թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով ձերբակալել են կահույքի ֆաբրիկայի սեփականատիրոջը, որը կապ ունի հանգուցյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) քրեական «ընտանիքի» հետ, հայտնում է ՌԴ ՆԳՆ կայքը:

Ձերբակալվածի անունը չի հրապարակվում, միայն նշված է, որ նա Հայաստանից եկած ՌԴ քաղաքացի է՝ 40 տարեկան:

Նա քրեական հեղինակություններ Գադի Կալոյանի (Օնիկ) եւ Վալերի Ֆարիզովի  (Վալերա Թբիլիսցի) ազգականն է:

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ ընկերության Պուշկինի շրջանի Պրավդինսկի ավանի գրասենյակում զենք է պահվում:

Խուզարկության ժամանակ այնտեղ հայտնաբերվել են АКС74У ինքնաձիգ ու 30 փամփուշտներ, ինչպես նաեւ 60գ հերոին: Կահույքի ֆաբրիկայի սեփականատիրոջը ձերբակալել են, քանի որ նա էր շահագործում այդ շինությունը: Նրանից չբացակայելու ստորագրություն են վերցրել: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները ստուգում են հանցախմբերի գործունեությանը ձերբակալվածի ունեցած հնարավոր մասնակցության հարցը, հայտնում է ՆԳՆ-ն: