Այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, պարզապես հիմարություն է: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կwւսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա համոզմամբ՝ բանակցությունների սեղանին ամոթալի փաստաթուղթ է, որին համաձայնել են ներկայիս իշխանությունները: «Դա տապալված բանակցային գործընթաց է»,-ընդգծել է Փոստանջյանը, հավելելով, որ որոշ ընդդիմադիր խմբակցություններ երեկ, փաստացի, սատարել են հայկական կողմի համար անընդունելի Մադրիդյան սկզբունքները: «Չեմ կարծում, որ նրանք ինձ են մերժել, նրանք մերժել են իրենք իրենց: Կարծում եմ, որ դա կազմակերպված գործընթաց էր, որը բնակչությանը արտագաղթի է ուղղորդում»,-ընդգծել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Փոստանջյանը ներկայացրել է «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը, որը բոյկոտել են հիմնական քաղաքական ուժերը՝ օրինագիծը անժամանակ համարելով: