Հայաստանի հրատարակիչների միությունը թարգմանել է թուրք դրամատուրգ Հասան Էրքեքի՝ արվեստի մասին «Օրորոց» վերնագրով գիրքը,- հայտնում է «Hurriyet Daily News» թուրքական թերթը։
«Ես շատ ուրախ եմ, որ արվեստի, ոչ թե քաղաքականության կամ պատմության մասին գիրք եմ թարգմանել»,- հայտարարել է թարգմանչուհի Մելինե Անումյանը։
Գրքի հեղինակն, իր հերթին, հայտնել է, որ իր գիրքը տպագրվել է Հայաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Նա հույս է հայտնել, որ գիրքը կնպաստի երկու երկրների միջեւ խաղաղության հաստատմանը։ Էրքեքի խոսքով, նման գրքերը անհրաժեշտ են, որպեսզի հայ եւ թուրք ժողովուրդներն իրար ավելի լավ ճանաչեն։




























