ԱՄՆ-ը կրկին հաստատում  է իր հաստատակամությունն ու նվիրվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին եւ բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահի ջանքներն ու համագործակցությունը կողմերի հետ: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում ելույթ ունենալիս հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բեերը:

Նրա խոսքով՝ կարեւոր է ակտիվացնել ջանքերը խաղաղ գործընթացի շրջանակներում, չնայած տարածաշրջանում առկա միջադեպերին ու լարվածությանը, ինչն արտացոլվում է կողմերի՝ միմյանց վստահության վրա:

 «Բացի բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումից այլ ճանապարհ չկա: Ողջունում ենք նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի՝ հանդիպելու եւ հետագա քայլերը քննարկելու պատրաստակամությունը: Ժամանակն է խոսքից գործի անցնելու: Նախագահների հանդիպումը կարող է նոր ազդակ հաղորդել կարգավորմանը»,-հյայտարարել է Բեերը: