ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կազմել է 360.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.42 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 400.96 դրամ (նվազել է 1.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 358–358.5 դրամով, վաճառվում է 361-363 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 394-396.5 դրամով, վաճառվում է 404–409 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.10–4.23 դրամով, վաճառվում է 4.46–4.61 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 357–358 դրամով, վաճառվում՝ 360.5 դրամով:
Եվրոն գնվում է 398 դրամով, վաճառվում է 402 դրամով:
Ռուբլին գնվում է 4.16 դրամով, վաճառվում է 4.25 դրամով:





























