Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վոն Ռոմպոյն անհամբերությամբ է սպասում Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որը նոյեմբերի 28-29 տեղի կունենա Վիլնյուսում:

Նրա խոսքով՝ գագաթաժողովին պատրաստվելիս նա սերտորեն աշխատել է ԵՄ-ում նախագահող Լիտվայի ղեկավար Դալյա Գրիբաուսկայտեի հետ, որպեսզի գագաթաժողովն անցնի հաջող:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կկայանա Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ եւ նախաստորագրել Վրաստանի ու Մոլդովայի հետ