Նոյեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրոյի փողոցում գտնվող հացի գործարանում հրդեհ է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.25-ին գործարանի 1-ին հարկի արտադրամասում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով այրվել է մոտ 500 քմ տարածք:

Հրդեհը մարվել է 4 մարտական հաշվարկի ուժերով` ժամը 21.48-ին: