Ոստիկանության Շենգավիթի բաժնում օգոստոսի 12-ին հաղորդում էր ստացվել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի մի տնից 300.000 դրամ եւ ոսկյա զարդեր գողանալու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան ոստիկանները պարզել են, թե ով է կատարել հանցագործությունը. 1985 թ. ծնված Արման Մ.-ն կալանավորված Է:
Կատարվում է նախաքննություն:




























