Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ապրիլի 1-ին Մախաչկալայում խոսել է Հյուսիսային Կովկասում ահաբեկչության դեմ պայքարի հինգ գլխավոր խնդիրների մասին։
«Դա իրավապահ մարմինների, ՆԳՆ, Անվտանգության դաշնային ծառայության, դատարանների ամրապնդումն է։ Պետք է սուր պայքար իրականացնել ահաբեկիչների դեմ, ոչնչացնել նրանց եւ նրանց ապաստանները, օգնել նրանց, ովքեր որոշել են խզել ահաբեկիչների հետ կապերը, զարգացնել տնտեսությունը, կրթությունն ու մշակույթը»,- հայտարարել է Մեդվեդեւը՝ նշելով, որ միայն այս բաղադրիչների առկայության դեպքում է հնարավոր տիրապետել իրավիճակին։
«Իհարկե, կարելի է գնալ բավականին լուրջ փոփոխությունների, միայն թե դրանք արդյունավետ լինեն»,- ավելացրել է ՌԴ նախագահը, հայտնում է Газета.ru-ն։




























