Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 1-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքները: