Տորոնտոյի քաղաքային խորհրդի որոշմամբ՝ թմրանյութերի ու ալկոհոլի օգտագործման, ենթակաների հանդեպ ագրեսիայի դրսևորման համար սահմանափակվել են քաղաքապետ Ռոբ Ֆորդի լիազորությունները:

Քաղաքագլուխը զրկվել է իր տեղակալին ու գործադիր կոմիտեի՝ քաղաքային բյուջեի ձևավորման համար պատասխանատու անդամներին նշանակելու եւ ազատելու իրավունքից, գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Միաժամանակ ընդլայնվել են փոխքաղաքապետի լիազորությունները. արատակարգի իրավիճակներում նա կարող է ղեկավարել փրկարարական ծառայությունների աշխատանքները:

Քաղաքային խորհուրդը եղածով չի բավարարվելու ու շարունակելու է քաղաքապետին զրկել մնացած գրեթե բոլոր լիազորություններից: Այս առթիվ քվեարկությունը տեղի կունանա նոյեմբերի 18-ի նիստում:

Ինքը Ֆորդը քաղաքային խորհրդի որոշումը տրամաբանական է համարում: Նրա խոսքով՝ նրանց փոխարեն ինքը եւս նույն կերպ կվարվեր: Չնայած դրան՝ Ֆորդն, այնուամենայնիվ, դատարանում  կբողոքարկի քաղխորհրդի որոշումն, ընդ որում, դատական պահումները վճարվելու են Տորոնտոյի բյուջեից: Քաղաքապետը նաև հայտարարել է, որ անպայման մասնակցելու է հերթական ընտրություններին ու հույս ունի եւս մեկ անգամ հաստատվել այդ պաշտոնում:

Քաղաքային խորհուրդը նախկինում արդեն կոչ էր արել Ֆորդին հրաժարական տալ, սակայն վերջինս մերժել էր: Ընդ որում, ինքնուրույն պաշտոնից հեռացնել քաղաքապետին խորհուրդը չի կարող: