Սեւ ծովում երկրաշարժ է գրանցվել: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է Վրաստանի ափերի:
Վրաստանի սեյսմիկ ծառայության տվյալով՝ երկրաշարժի մագնիտուդը եղել է 4,2: Ժ. 03:49-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Անակլիա քաղաքից 40 կմ հեռու:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են արեւմտյան Վրաստանի առափնյա գրեթե բոլոր շրջաններում: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չկան:





























