Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի եւ Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր, պատասխանել բանախոսների Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության եւ Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցերին:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության պատասխանատու, դեսպան Կուրտ Կունցի հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը քննարկել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, նախանշվել են արդյունավետ գործակցության հեռանկարները: Աշխատանքային այցը եզրափակվել է Անվտանգության քաղաքականության եւ Ականազերծման Ժնեւյան միջազգային մարդասիրական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով կենտրոնների պատվիրակություններին Հայաստանում հյուրընկալելու  վերաբերյալ: