Հայաստանում մարտի 24-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 4 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից բացահայտվել են 3-ը, մարմնական վնասվածք հասցնելու 56 դեպքից` 48-ը, կողոպուտի 5 դեպքից` 2-ը, խարդախության 25 դեպքից` 23-ը: Արձանագրված խուլիգանության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 51 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6 եւ գողության 13 դեպք:

Արձանագրվել է նաեւ հրդեհի բռնկման 2 եւ թունավորման 1 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 47-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: