Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին ժամը 13:00-13:45-ի սահմաններում, հաղորդում է Վրաստանի արտգործնախարարությունը: Օտարերկրյա պաշտոնկան պատվիրակությունները, որոնց կմասնակցեն երդմանը, Թբիլիսի կժամանեն նոյեմբերի 17-ին՝ մինչեւ ժամը 12:00-ը

14:00-14:15-իննախատեսվում է հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման զոհված հերոսների հուշահամալիրին ծաղկեպսակ դնելու արարողությունը: Դրան մասնակցելու է միյան Վրաստանի նախագահը:

14:30-15:30-ին մայրաքաղաքի «Կորտյարդ Մարիոթ» հյուրանոցում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի կընդունի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներին:

15:45-17:45-ին նույն տեղում կկայանան Վրաստանի նախագահի երկկողմանի հանդիպումները օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ:

18:00-19:00-ին Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի կունենա գալա-համերգ:

19:30-21:00-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիի «Շերաթոն Մեթեհի Փալաս» հյուրանոցում ընդունելություն կանցկացնի:

21:00-ից հետո օտարերկրյա պատվիրակությունները կմեկնեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, հաղորդում է Գրուզիա Online-ը: