Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ուրբաթ կհայտարարի ԱՄՆ մեկնելու որոշման մասին:

Ինչպես հաղորդում է «Hurriyet Daily News»-ը, Էրդողանը նկատել է, որ Վաշինգտոն կուղարկի Թուրքիայի դեսպանին, եթե որոշի մասնակցել ատոմային անվտանգության միջազգային գագաթնաժողովին:

Համաձայն աղբյուրի՝ եթե վարչապետը որոշի մեկնել, սպասվում է, որ նրան կուղեկցի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս, իր հերթին, չի բացառել Վաշինգտոնում հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունը: