Սիրիացի ընդդիմադիրների պայմանները, որոնք առաջ են քաշվել Ժնեւի երկրորդ կոնֆերանսիc առաջ, իրական չեն: Դրանց թվում է նաեւ նախագահ Ասադի հրաժարականը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սիրիացի գրոհայինները Ժնեւի միջնորդներից պահանջում են, որպեսզի Ասադը վաղ թե ուշ հեռանա, սակայն սա հակասում է Ժնեւի կոմյունիկեին, ընդգծել է նախարարը: Ապագայում ով է ղեկավարելու Սիրիան, պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ, որին պետք է մասնակցեն սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչները, ասել է Լավրովը:

Ռուսաստանցի նախարարը վստահություն է հայտնել, որ Ժնեւի բանակցությունների հաջողության հնարավորություն կա: Նա ենթադորւմ է, որ Ժնեւում կհաջողվի զիջում գտնել, որը ձեռնտու կլինի սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերին ու այն երկրներին, որոնք մասնակցում են սիրիական ճգնաժամի կարգավորմանը: