Ղազախստանի արեւմուտքում գտնվող Մանգիստաուսկի մարզի Ակտաու քաղաքի մերձակայքում այրվում են նավթի ցիստեռնները: Այդ մասին հաղորդել է երկրի ԱԻ դեպարտամենտի ներկայացուցիչը:
Տարբեր տվյալներով՝ այրվում են 8-14 ցիստեռն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
«Նավթի ցիստեռններն այրվում են Բայանդի եւ Դուալեթ գյուղերի միջեւ ընկած տարածքում, որտեղ երկաթուղի կա: Օպերատիվ բաժիները հրդեհի վայր են հասել, հրդեհը դեռ մարում են: Հրդեհի պատճառը պարզվում են, հայտնի է միայն, որ մասնակից է տրանսպորտի միջոցը: Կա տեղեկություն մեկ զոհի մասին»,- հայտնել է ԱԻ դեպարտամենտի ներկայացուցիչը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղու վրա ԿԱՄԱԶ մեքենայի ու շոգեքարշի բախման հետեւանքով, ստացված վնասվածքներից հիվանդանոցում վախճանվել է գնացքի մեքենավարի օգնականը, մեքենավարի ճակատագրի մասին ոչինչ դեռ հայտնի չէ:





























