Հայաստանի կառավարությունը ոչ աշխատանքային է հայտարարել ապրիլի 5-ը, երբ նշվում է Մեռելոցը: Այդ մասին որոշումն ընդունվել է գործադիր մարմնի ապրիլի 1-ին կայացած նիստում:

Համաձայն որոշման՝ Հայաստանիք աղաքացիները դրա փոխարեն կաշխատեն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 10-ին:

Համաձայն «Տոներ եւ հիշատակի օրերի մասին» օրենքի՝ գլխավոր եկեղեցական տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային օրեր են: