Ռեժիսոր Գրիգոր Ամելը Փարիզից, ով ավտովթարի մասնակից ու վթարից հետո Երեւանի բանտային հիվանդանոցում գտնվող հայտնի հայ հումորիստ Վարդան Պետրոսյանին աներորդին է, խիստ անհանգստացած է դերասանի ճակատագրով: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը:
Ռեժիսորն ահազանգում է՝ համապատասխան հաղորդագրությունն ուղարկելով լրագրողների փարիզյան «Պանժել» ասոցացիա, որի անդամն է հանդիսանում: Գրիգոր Ամելը գրում է, որ իր քրոջ ամուսնիը ծանր վիրավոր է: Նա խնդրում է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որտեղ հնարավոր է ապահովել անհրաժեշտ խնամք:
Գրիգոր Ամելը դեմ է դատախազի կարծիքին, ով դերասանին այցելելուց հետո հայտարարել է, որ նրա առողջական դրությունը բավարար է: Վերջիվերջո ռեժիսրը նշում է, որ Վարդան Պետրոսյանին հարցաքննել են վթարից հետո 12 ժամվա ընթացքում, առանց սնունդի ու ջրի, այդ ընթացքում մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը: Ամելն ընդգծում է, որ հումորիստը մեղավոր չէ վթարի գործում՝ նշելով, որ մյուս վարորդն առ այժմ բողոք չի ներկայացրել:
Եզրափակման մեջ հայ-ֆրանսիական ամսագիրը նշում է, որ Հայաստանում բավական հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով ֆրանսիական անձնագիր ունի, հատկապես ճանաչված է իշխանությունների հանդեպ իր սատիրայի համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:





























